Իշխանությունը, օրինակ, հայտարարում է, որ գերնպատակն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումն է, չի հայտարարում, բայց հասկանալի է, որ էլ ավելի կարևոր նպատակ է ինքնին իրենց իշխանության պահպանումը, և դրանց հասնելու ճանապարհին չի խորշում ոչնչից՝ սկսած պետական մակարդակով նվաստացումից՝ մինչև ազգային արժեքների, անցյալի ուրացում, իշխանությանն ընդդիմացողների ապօրինի ազատազրկումներից՝ մինչև հենց իշխանական անհնազանդների անձնական կյանքի հրապարակայնացում։
Երբ ես ու իմ ընկերները պայքարում էինք նիկոլիզմի դեմ, քաղաքական ուժերի 90%-ը Նիկոլի ջատագովներն էին. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությամբ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցողը ոչ թե դատական գործընթաց է, այլ քաղաքական հետապնդում՝ կապված Արմեն Աշոտյանի քաղաքական գործունեության հետ։
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Հարավային Կովկասից մեկնելուց հետո Ուիլիամ Բըրնսը մասնակցել է Ասպենի անվտանգային համաժողովին։ Սարգսյանի փոխանցմամբ՝ նա մի քանի հետաքրքրական միտք է արտահայտել, որոնք կարող են լույս սփռել մեր տարածաշրջան այցելելու նրա նպատակների մասին: