ԵԱՏՄ-ի մասով մենք չունենք ակնկալիքների այնպիսի չբավարարում, ինչ ՀԱՊԿ-ի դեպքում․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը բացատրել է նրանով, որ Երևանն այդ կազմակերպության աշխատանքն արդյունավետ է համարում։ Նա այսպես պատասխանեց հարցին, թե ինչու է Փաշինյանը մեկնել ՌԴ ՀԱՊԿ-ի և հենց Ռուսաստանի հասցեին բազմիցս հնչող քննադատությունների ֆոնին։

Նրա խոսքով` եղել են և կան որոշ խնդիրներ, որոնք հայկական կողմը բարձրաձայնել է. դրանք վերաբերել են Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններին ու ՀԱՊԿ–ից Հայաստանի ակնկալիքներին։ ՀԱՊԿ աշխատանքներում Երևանի ներգրավվածության աստիճանը, Միրզոյանի տեսանկյունից, համարժեք էր ստեղծված իրավիճակին։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ գագաթնաժողովին, ապա Միրզոյանի կարծիքով` Փաշինյանի այցը օրինաչափ է։

«Դժվար թե դուք լսած լինեք, որ մենք խոսենք, թե ԵԱՏՄ–ից մեր ակնկալիքները չեն արդարացվել, ինչպես դա եղել է ՀԱՊԿ–ի դեպքում։ Մենք կարծում ենք, որ ԵԱՏՄ–ն արդյունավետ է աշխատում, և Հայաստանը երբեք ԵԱՏՄ–ի կոնտեքստում չի քննադատել Ռուսաստանին»,- հավելեց նա։

ՀՀ ԱԳ նախարարը նաև պարզունակ համարեց այն մոտեցումը, ըստ որի՝ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովին նշանակում է հրաժարվել ԵՄ հետ հարաբերությունների խորացումից։

Տեսանյութեր

Լրահոս