Մահացել է Հայաստանում Դոմինկյան Հանրապետության նախկին դեսպանը․ Միրզոյանը ցավակցել է

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հայաստանում Դոմինկյան Հանրապետության նախկին դեսպան Հանս Դաննենբերգի մահվան կապակցությամբ։

«Խորը վշտով տեղեկացա Հայաստանում Դոմինկյան Հանրապետության նախկին դեսպան Հանս Դաննենբերգի անժամանակ մահվան մասին։ Ավելի ամուր երկկողմ կապեր կառուցելու նրա անխոնջ ջանքերը՝ ներառյալ Երևանում դիվանագիտական գրասենյակը բացելը, միշտ կհիշվեն։ Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին և հարազատներին»,-X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

Հանս Դաննենբերգը Հայաստանում Դոմինկյան Հանրապետության դեսպան էր նշանակվել 2022 թվականի ապրիլին։ 2023 թվականին Դաննենբերգը նշանակվել էր Կանադայում Դոմինկյան Հանրապետության դեսպան։ 200-2021 թվականներին նա եղել է Հնդկաստանում Դոմինկյան Հանրապետության դեսպանը։

Դաննենբերգի մահվան կապակցությամբ ցավակցել է նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։

Տեսանյութեր

Լրահոս