Բաժիններ՝

Ոստիկանն անդամագրվել է ֆինանսական բուրգ հանդիսացող ընկերությունում, կատարել ներդրումներ և ստացել եկամուտ

Ոստիկանության ծառայողը 2023 թ. մայիսի 31-ին անդամագրվել է ֆինանսական բուրգ հանդիսացող մի ընկերությունում, կատարել ներդրումներ և ստացել եկամուտ: Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողներն այս մասին պարզել են՝ Hetq.am կայքի հրապարակման հիման վրա իրականացրած ծառայողական քննությամբ:

Բացի այդ, նա նշված ընկերությունում ներգրավել է նաև մի շարք անձանց, որոնք ևս ստացել և շարունակում են ստանալ եկամուտներ: Պարզվել է նաև, որ ոստիկանության ծառայողի անվամբ բացված և նոյեմբերի սկզբից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում գործող «դրամապանակի» միջոցով ընկերությունը կատարել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գումարների փոխանցումներ՝ օրական 800 հազարից 1 միլիոն դրամի չափով:

Այսպիսով, իրականացված ծառայողական քննությամբ ձեռք են բերվել տնտեսական հանցագործության վերաբերյալ փաստական տվյալներ, այն է՝ ոստիկանության հիշյալ ծառայողը ստեղծել և օժանդակել է ֆինանսական բուրգի մի մասի գործունեությանը, և նրա անձնական «դրամապանակի» միջոցով ընկերությունը կատարել է ենթադրյալ ապօրինի ճանապարհով ստացած գումարների փոխանցումներ:

Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս