Արմենն իր պայքարի ողջ ընթացքում բանտում նստելու հանգամանքը միշտ աչքի առաջ է ունեցել, որովհետև գիտակցել է, թե ում դեմ է պայքարում և դրանք ինչի են ընդունակ. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն 6 ամիս է` Արմեն Աշոտյանը բանտում է:
Շատերը կզարմանան, որ արդեն այդքան ժամանակ է անցել, բայց Արմենի ընտանիքի, ընկերների ու հարազատների համար սա ցավի ու տառապանքի 6 ամիս է:
Արմենն իր պայքարի ողջ ընթացքում բանտում նստելու հանգամանքը միշտ աչքի առաջ է ունեցել, որովհետև գիտակցել է, թե ում դեմ է պայքարում և դրանք ինչի են ընդունակ:
Հայրենիք հանձնող ու մեր հայրենիքի տարբեր հատվածներն ադրբեջանական սակարկման հանող իշխանությունից ամեն ինչ սպասելի է:
Դրա համար էլ քաղաքական գործերն առաջին պլանում են, իսկ իշխանության դեմ պայքարող մարդիկ տարատեսակ ճնշումների ու կոշտ դիմակայության թիրախում են:
Արմենն ու քաղաքական գործերով անցնող շատ գործիչներ իրենց ծանր պայքարը շարունակում են ու այսօր քաղաքական պայքարի դրոշակակիրները նրանք են:
Դրսում գտնվողներիս պարտքն է` յուրաքանչյուր քայլ անելիս, որոշում կայացնելիս, հիասթափություններ ունենալիս և տարատեսակ հարվածներ ստանալիս միշտ մտքում ունենալ տղերքի բանտում գտնվելու և այնտեղից պայքարելու հանգամանքը:
Ազատությո՛ւն Արմենին ու մեր բոլոր քաղբանտարկյալներին»։