Բաժիններ՝

21-ամյա երիտասարդի մոտ մարտական թմբուկավոր ատրճանակ է հայտնաբերվել

Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի երիտասարդի մոտ ատրճանակ կա։ Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով տեղեկություններն ու ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են երիտասարդի ինքնությունը:

Հետագա միջոցառումներով Սևան քաղաքում հաշվառված 21-ամյա երիտասարդը Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցում հայտնաբերվել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի, առանց համապատասխան փաստաթղթի մարտական թմբուկավոր ատրճանակ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031