Մեքենայի բեռնախցիկում հրացան կար
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/kalanq-2.jpg)
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Սյունիքի մարզի պարեկները դեկտեմբերի 7-ի ժամը 11-ին Կապան քաղաքի Շահումյան փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են 27-ամյա երիտասարդի վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Բեռնախցիկի տեսանելի հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի և գործարանային տեսքի փոփոխություններով հրացան՝ օպտիկական սարքով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: