Թողարկվել է նոր բացիկ՝ նվիրված Ֆիլատելիստական ցուցահանդեսին
Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քրիստոնեական արժեքներին և Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդես» միջոցառման շրջանակներում դեկտեմբերի 4-ին հատուկ դրոշմակով մարվել է բացիկ՝ նվիրված Ֆիլատելիստական ցուցահանդեսին:
Հայփոստից հայտնում են, որ բացիկի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Երկկողմանի բացիկը պատրաստվել է 500 տպաքանակով:
Բացիկի վրա պատկերված են Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը Արարատ լեռան խորապատկերին, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը և «Ֆիլատելիստական ցուցահանդես նվիրված քրիստոնեական արժեքներին եվ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 04 դեկտեմբերի 2023թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` «Ասողիկ»
Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ
Տպաքանակը՝ 500 հ.