Լավրովը հայտարարել է, որ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակն ավելի հեռանկարային է դառնում

Տարածաշրջանային «3+3» հարթակն արդեն «միս ու արյուն է ձեռք բերում» և ավելի ու ավելի հեռանկարային է դառնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։

Լավրովը Բայրամովին ասել է, որ «3+3» հարթակը, որը միավորում է երեք հարավկովկասյան երկրներին և նրանց երեք հարևաններին, «հեռանկարային ձևաչափ է»։

«Ուրախ կլինեմ լսել ձեր գնահատականներն այս ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ», – Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությունն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հայաստանը միացել է «3+3» ձևաչափին, Ռուսաստանը և Իրանը նույնպես ողջունել են այս գաղափարը։ Վրաստանը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։

2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ հինգ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։

Հարթակի հաջորդ հանդիպումը կայացել է Թեհրանում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով։t

Տեսանյութեր

Լրահոս