Բաժիններ՝

Մարզիչը գոհացուցիչ է համարում առաջնությանը մասնակից մարզիկների արդյունքները

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը գոհացուցիչ է համարում ազգային առաջնության արդյունքները:

«Առաջնության ընթացքը համարում եմ նորմալ: Մրցավարական աշխատանքն այս տարի բարձր մակարդակի վրա էր: Առաջնությունից հետո սկսելու ենք նախապատրաստվել փետրվարին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Դրական առումով զարմացա 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանից, ով նոր է մուտք գործել մեծահասակների թիմ: Այսօր նա հաղթեց իր քաշային բոլոր մեծահասակ ըմբիշներին: Գոհացնող էր նաև 72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանի գրանցած արդյունքը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բաբալարյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի խոսքով` ընտրանու անդամները դեռևս երեք քաշային կարգերում հնարավորություն ունեն մրցելու Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար, որոնք կխաղարկվեն գալիք տարվա առաջին կեսին:

«Փարիզի Օլիմպիական խաղերից հետո մենք քիչ-քիչ պետք է մտածենք սերնդափոխության մասին»,-ընդգծեց մասնագետը:

Հայաստանի հավաքականը դեկտեմբերից սկսած երեք ուսումնամարզական հավաքներով կսկսի նախապատրաստվել փետրվարին Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս