Հայաստանի և Բուլղարիայի նախագահները կարճատև առանձնազրույց են ունեցել
Դուբայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելեց Բուլղարիայի տաղավար:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Վահագն Խաչատուրյանը Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի ուղեկցությամբ շրջայց կատարեց տաղավարում:
Շրջայցից հետո երկու երկրների նախագահները կարճատև առանձնազրույց ունեցան:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովն անցկացվում է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Ավելի քան 70,000 պատվիրակներ են մասնակցում COP28-ին, ներառյալ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) անդամ երկրները: Մասնակիցների թվում են նաև բիզնեսի առաջնորդներ, կլիմայագետներ, լրագրողներ և տարբեր այլ փորձագետներ և շահագրգիռ կողմեր:
Հայաստանի Հանրապետության նախագահը համաժողովի շրջանակում ելույթով է հանդես եկել՝ ընդգծելով, որ կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիրը: