Արայիկ Հարությունյանը և Օլեքսանդր Պավլյուկը քննարկել են ՀՀ-ՎԶԵԲ համագործակցության և տարածաշրջանի անվտանգության հարցեր

Արայիկ Հարությունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ավագ քաղաքական խորհրդական Օլեքսանդր Պավլյուկին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային քաղաքական և անվտանգային զարգացումներին:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կյանքի կոչվելու դեպքում կապահովի կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, փոխադար¬ձության և հավասարության սկզբունքների անխախտելիությունը։

Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին, կարևորել է ՎԶԵԲ հնարավոր գործիքակազմերով փախստականների հումանիտար, վաղ վերականգնման ու այլ կարիքների հասցեագրման անհրաժեշտությունը։

Մտքեր են փոխանակվել նաև 2024թ. ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի նախապատրաստական աշխատանքների, կառավարության ընթացիկ բարեփոխումների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս