 
                        Եվրահանձնաժողովը 110 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնության համար
 
                                    Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ 110 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային լրացուցիչ մարդասիրական օգնության համար՝ կապված ձմռան մոտենալու հետ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԵՀ-ի կոմյունիկեն:
Ընդհանուր գումարից 100 մլն եվրոն կուղղվի Ուկրաինայում հումանիտար գործողություններին, իսկ 10 մլն եվրոն ՝ ուկրաինացի փախստականներին և Մոլդովայում հյուրընկալող համայնքներին աջակցելուն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        