«Իրենք ժողովրդի մասին չեն մտածում, միայն իրենց կուսակցության մասին են մտածում. Այս ժողովուրդը մեղք է». քաղաքացի

«Այս պայմաններում ապագա չեմ տեսնում: Ապագա ասացին ու մոռացան: Ամեն ինչն են այդպես անում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքացիներից մեկը՝ անդրադառնալով ՀՀ ներկա իշխանությունների խոստումներին՝ «Երջանիկ անհատի, հոգատար համայնքի ու հզոր պետության» վերաբերյալ:

«Ապագան որտե՞ղ տեսնեմ. սահմաննե՞րը տեսնեմ ապագա, անվտանգությո՞ւնը տեսնեմ ապագա, ժողովրդի վիճա՞կը տեսնեմ ապագա, թե՞ թանկությունը: Խոսք են տալիս կենսաթոշակի մինիմալ զամբյուղը փոխելու՝ դա էլ չեն կատարում: Կոմունալ ծախսերը… ով եկավ՝ ջրի գին բարձրացրեց, լույսի գին բարձրացրեց, գազի գին բարձրացրեց: Աշխատատեղերի մասին խոստումներին էլ չեմ հավատում»,- ասաց քաղաքացին:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ Հայաստանի տնտեսական թռիչքային աճի վերաբերյալ հայտարարություններին, մեր զրուցակիցն ասաց, որ այդ խոսքերին նույնպես թերահավատորեն է վերաբերվում: Տեսանելի որևէ փոփոխություն չի նկատել:

«Սոթքը չի աշխատում: Հանքերը կիսատ են աշխատում, կամ մեծ մասը 50 տոկոս փայատերեր են, շահագործում են, բայց այդ գումարները չեն ներմուծվում բյուջե: Ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը: Հայաստանում անգամ մեր ավիաուղիները չունենք, մեր սեփական ինքնաթիռները, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա:

Քաղաքացին անիրատեսական համարեց նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանները բացելու դեպքում տնտեսական զարգացման մասին իշխանությունների պնդումները:

«Էրդողանն Ալիևին ի՞նչ ասաց. «մինչև Հայաստանի հետ կապված մտածածդ չիրագործես, խոսքը «Թուրանի» մասին է, ոչ մի խաղաղության հարց չի լինի: Այս երկրի վիճակը ծանր է: Այս ժողովուրդը մեղք է: Իրենք (ՀՀ իշխանությունները։- Ն.Ս.) չեն մտածում երեխաների, ժողովրդի մասին: Մտածում են իրենց կուսակցության մասին»,- համոզված տեսակետ հայտնեց քաղաքացին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

 

Տեսանյութեր

Լրահոս