Բաժիններ՝

Երևան կենտրոնում կայանատեղիների կթանկանան, որոշ օրերի կամ ժամերի մեքենաների մուտքը կարգելվի. Ավինյան

Այսօր հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե Երևանի կենտրոնի բեռնաթափումը ենթադրում է ոչ միայն բեռնատարների մուտքի արգելք փոքր կենտրոն, այլ նաեւ կայանատեղիների գնային եւ զոնավորման վերանայումներ:

Նրա խոսքով՝ դա ենթադրում է նար, որ ապագայում որոշակի փողոցների տարբեր ժամերի կամ տարբեր օրերի որոշակի մեքենաների մուտքի արգելք է լինելու:

«Ավելացող ավտոմեքենաների ծավալը քաղաքը չի կարող սպասարկել: Մեր խնդիրն է ամբողջացնել հանրային տարնսպորտի համակարգը, նոր ավտոբուսներով համալրել, միասնական տոմսային համակարգ ունենալ, ունենալ ավտոբուսային գծեր, առավելությունը տալ միայն հանրային տրանսպորտին, իսկ անհատական մեքենաների համար մտցնել նոր սահմանափակումներ, որոշակի թանկացումներ և այլն: Սա անխուսափելի ծրագիր է, որը հեշտ չի լինելու: Երևանի կենտրոնը ֆիզիկապես իր բեռնվածությամբ անանցանելի է դառնում»,- ասաց Ավինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս