Նոր ժողովրդավարություն մարզային առողջապահությունում. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վաղը Մարտունու բժշկական կենտրոնի նորակառույց հիվանդանոցի բացումն է, որի աշխատանքները մեկնարկվել են 2016 թվականից:
Հուսամ ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի այցից առաջ կքողարկվի անորակ շինարարության հետքերը
Եվ ամենակարեւորը.
Հարգելի պաշտոնյաներ !!
Մարտունու բժշկական կենտրոնի աշխատակիցները շատ երկար սպասել են իրենց նոր հիվանդանոցի բացմանը եւ առնվազն արդար չէ շուրջ 200 հոգանոց թիմից թույլ տալ հիվանդանոցի բացմանը մասնակցել ընդամենը 8-10 հոգու…
Հ.Գ. նաեւ արդար չէ 60000-80000 ՀՀ դրամ աշխատավարձով աշխատող բուժքույրերին եւ մայրապետերին ստիպել 15000 դրամանոց համազգեստ գնելը` հիվանդանոցի բացմանը վարչապետին դիմավորելու համար եւ արդյունքում թույլ չտալ մասնակցել…..
Գնել Սանոսյան
Անահիտ Ավանեսյան / Anahit Avanesyan
Նոր ժողովրդավարություն մարզային առողջապահությունում……
————————————————–
Վաղը…Posted by Anush Pogosyan on Friday, November 3, 2023