Բաժիններ՝

3 պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Նոյեմբերի 1-ին Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 16-ամյա երկու պատանիներ:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 10.30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Պիոներ պալատի մոտ աբովյանցի երեք պատանիներ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում էլ նրանցից մեկը դանակահարել է մյուս երկուսին:

Նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և ձերբակալվել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930