Պարոն Միրզոյան, դատված մարդ եմ, բոլոր բառերի արժեքը լավ գիտեմ. Գեղամ Մանուկյան

ՀՀ ԱԳՆ-ն խուսանավում է տրամադրել ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին՝ սեղանին դրված հայեցակարգային փաստաթուղթը, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր ստորագրել Գրանադայում։ Մասնավորապես, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ դիմել է ԱԳՆ-ին՝ հնարավորություն խնդրելով ծանոթանալու այդ փաստաթղթին, մինչդեռ, ԱԳՆ-ից պատգամավորին պատասխանել են, որ Գրանադայի քառակողմ հայտարարության տեքստն ամբողջությամբ համապատասխանում է մատնանշված փաստաթղթի նախատեսված դրույթներին։

«Պարոն Միրզոյան, հարցումը գրողները շատ լավ հայոց լեզուն գիտեն։ Մենք չէինք ասում, որ ԱԳՆ-ն գնահատի՝ համապատասխանում է, թե ոչ, մենք ասում էինք՝ որպես ԱԺ պատգամավոր, որոնք ունեն նաև գաղտնիության թույլտվություն՝ հնարավորություն ստանան ԱԳՆ-ում՝ Ձեզ հարմար ձևաչափով, ծանոթանալու այն նախագծին, որի մասին այս ամբիոնից հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Մանուկյանը, ինչին արձագանքելով Միրզոյանը «խորհուրդ տվեց» ևս մեկ անգամ վերընթերցել։ Միրզոյանի խոսքով՝ հայտարարությունը, որը վերջնարդյունքում եղել է, արտացոլում է այն, ինչ քննարկվել է։

«Հրապարակված, ստորագրված քառակողմ փաստաթուղթը, մեծ հաշվով, տարբերվում է մինչ այդ քննարկվողից նրանով, որ փաստաթղթի ներքևում չեղավ Ադրբեջանի ստորագրությունը»,- ասաց Միրզոյանը։

Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց՝ «Պարոն Միրզոյան, դատված մարդ եմ, ամեն բառի արժեքը գիտեմ»։

Տեսանյութեր

Լրահոս