«Դուք օգնում եք Հայաստանի իշխանություն կոչվող խմբակին` մաքրել Արցախի հանդեպ գործած իրենց աններելի մեղքերը». Արտակ Զաքարյան
![](https://168.am/wp-content/uploads/2023/09/Artak-Zaqaryan-7.jpg)
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, ինչ դուք հիմա անում եք Հայաստանում Արցախի ներկայացուցչության առաջ, անընդունելի է: Դուք օգնում եք Հայաստանի իշխանություն կոչվող խմբակին` մաքրել Արցախի հանդեպ գործած իրենց աններելի մեղքերը:
Վերջում այդ ամենը բարդելու են արցախահայության վրա և աշխարհի աչքի առջև հեղինակազրկեն Արցախն ու արցախահայության արդար պահանջներն ու իրավունքները»: