«Թաթուլ, կլինի կեղտոտ բերանը փակես, հերիք չի յուղ վառես։ Կանգ առ». Տիգրան Քոչարյան
Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թաթուլ Հակոբյանը սուտ է խոսում։
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը շաբաթներ առաջ ցանկություն չեն ունեցել փախչել/գնալ Հայաստան։
Իրենք ի տարբերություն թաթուլի տերերի փախչող կերպարներ չեն։
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը մինչև վերջին օրը մնացել են Արցախում, մի քանի օր գտնվել են խաղաղապահների մշտական պաշտպանության տակ։
Այնուհետև դուրս են եկել խաղաղապահների բազայից, գնացել են Ստեփանակերտ՝ պետական շենքերից մեկը, որտեղ ինքնակամ հանձնվել են Ադրբեջանի ԱԱԾ-ին, քանի որ Ադրբեջանը պահանջել է իրենց հանձնվել, հակառակ դեպքում Բաքու տանել մի քանի տասնյակ փաստացի պատանդ պահած արցախցիներին։
Չնայած բոլոր հորդորները՝ չանել այդ քայլը և՛ ռուսների կողմից, և՛ իրենց մոտ շրջապատից։
Պուտինն էլ, ի տարբերություն քո տերերի, միակ մարդն ա եղել, որ հանրային ձևով խնդրել է Ալիևին գթասիրտ գտնվել կալանավորված նախագահների նկատմամբ։
Թաթուլ, կլինի կեղտոտ բերանը փակես, հերիք չի յուղ վառես։ Կանգ առ»։