Արդիականացված «Սպուտնիկ V»–ի բոլոր նախակլինիկական հետազոտություններն արվել են. ՌԴ ԱՆ

Covid-19-ի նոր մանրէահիմքերից պաշտպանող «Սպուտնիկ V» արդիականացված պատվաստանյութի նախակլինիկական բոլոր հետազոտություններն արդեն իրականացվել են։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարության գիտության և առողջապահության նորարարական զարգացման դեպարտամենտի տնօրեն Իգոր Կորոբկոն։

«Բոլոր անհրաժեշտ նախակլինիկական հետազոտությունները կատարվել են։ Արդեն ունենք հակագենային կազմի թարմացման վերաբերյալ կլինիկական հետազոտությունների անցկացման թույլտվություն: Այժմ այդ հետազոտություններն անցկացվում են։ Պացիենտների թվաքականակի դինամիկայից կախված՝ դա կարվի արդեն մոտ ժամանակներս», – լրագրողների հարցին ի պատասխան ասել է Կորոբկոն` պարզաբանելով, թե երբ քաղաքացիներին հասանելի կդառնա նորացված «Սպուտնիկ V»–ն՝ կորոնավիրուսի նոր տարբերակների հակագեներով։

Տեսանյութեր

Լրահոս