Բաժիններ՝

Միած­նի մար­դե­ղու­թյու­նը

Քա­նի որ ան­կյալ մարդ­կու­թյունն ան­ձամբ կամ մի ո­րևի­ցե մար­դու օգ­նու­թյամբ ան­կա­րող էր վերս­տին դառ­­նալ յուր սկզբնա­կան վի­ճա­կին, քա­նի որ ինքն իսկ, մե­ղան­չողն ու մեղ­քի մեջ սու­զվո­ղը լի­նե­լով, չէր կա­րող սրբել ու բարձ­րաց­նել յուր ան­կյալ մար­մինն ու հո­գին և հաշ­տեց­նել Աս­տու­ծո հետ, պարզ է, որ Աս­տու­ծո կող­մից միայն պետք է լի­ներ դո­րա հա­մար անհ­րա­ժեշտ օգ­նու­թյուն: Այդ օգ­նու­թյան էր ակն­կա­լում մարդ­կու­թյունն, և այդ օգ­նու­թյունը բե­րող Փրկիչն Աս­տու­ծո Միա­ծին Որ­դին է, որ ե­կավ Հոր Աս­տու­ծուց, ի­ջավ մարդ­կու­թյան մեջ աստվա­ծա­յին փրկա­գոր­ծա­կան տնօ­րի­նու­թյունը կա­տա­րե­լու հա­մար: Նո­րա գա­լուստն ու հայտ­նվի­լը պար­զա­պես ցույց է տա­լիս, որ նա ի հավի­տե­նից է, Հոր մոտ է, բայցև աշ­խար­հումն էր, և աշ­խար­հը նո­րա­նով է ե­ղել (Հովհ., Ա 4, 10):

Նա բա­ցար­ձակ Բանն է և ա­րա­րա­ծա­կան ամեն բա­նա­կա­նու­թյան աղ­բյուրը, նո­րա­նից է սկիզբ առ­նում օրենքն և ավե­տի­քը, լույսն ու ճշմար­տու­թյունը: Նա ծնված է Հորից ոչ թե ժա­մա­նա­կի մեջ, այլ ի հավի­տե­նից: Այդ ծնուն­դը ա­րա­րա­ծա­կան ծնունդ չէ, այլ ինչ­պես «լոյս ի լու­սոյ», ըստ ո­րում` թե՛ էու­թյամբ ու թե՛ բնու­թյամբ Հոր հետ հա­մա­գո է, և ինչ­պես Հայ­րը միշտ ե­ղել է, այն­պես էլ ե­ղել է Որ­դին նո­րա­նից ան­բա­ժան (Հովհ., ԺԷ 5, 8, 24. Ժ 30) և ու­նի աստվա­ծա­յին բո­լոր կա­տա­րե­լու­թյուն­նե­րը: Այդ ենք ա­սում Հավա­տամ­քի երկ­րորդ մա­սի սկզբում, ըստ ո­րում` «եւ ի մի Տէր» ու «ծնեալն յԱս­տու­ծոյ Հօ­րէ միա­ծին, այ­սինքն` յէու­թե­նէ Հօր» և «նոյն ինքն ի բնու­թե­նէ Հօր» խոս­քե­րով ար­տա­հայտում ենք, որ Միա­ծի­նը բնու­թյամբ է Որ­դի և ոչ թե որ­դե­գրու­թյամբ կամ ու­րիշ սո­վո­րա­կան մտքով, վասնզի ան­նյու­թա­կան հո­գուց ծնյալ ան­նյու­թա­կան հո­գին չի կա­րող բնու­թյամբ և էու­թյամբ տար­բեր լի­նել ծնո­ղից:

Միած­նի ծննդյան խոր­հուրդն ևս պարզ­վում է մեր սահ­մա­նա­փակ մտքի ա­ռաջ «լոյս ի լու­սոյ» նմա­նո­ղու­թյամբ. այ­սինքն` ինչ­պես լույսը լույսից է ճա­ռա­գայթ­վում, այն­պես է և Որ­դու ծնուն­դը, իհարկե, մեր աշ­խար­հից վերց­րած նմա­նու­թյամբ: Դի­պող է Ս. Ն. Շնոր­հա­լու բա­ցատ­րու­թյունը. «Օ­րի­նակ ա­նօ­րի­նակ ծննդեանն Որդ­ւոյ, ոչ այլ ինչ է, բայց որ ի մեզ մտացս ծնունդ զբան, թէ­պէ­տեւ ոչ ա­մե­նայ­նիւ հա­մե­մա­տի ճշմար­տու­թեանն` օ­րի­նակս: Բան ա­սի` յա­ղագս ա­նա­պա­կան գո­լոյ ծննդեանն» (Ընդհ., 13): Նո­րա բա­ցատ­րու­թյան հիմք է ծա­ռա­յել Ս. Գրի­գոր Լու­սավոր­չի խոս­քը, թե. «Վասն այ­սօ­րիկ ա­նուա­նե­ցաւ բան, զի որ­պէս բան ի բե­րան ա­սո­ղին, նոյն­պէս եւ ա­մե­նայն հրա­մանք Հօր կա­մաց ե­լա­նեն ի բե­րա­նոյ Որդ­ւոյ» (Ա­գաթ., 244): «Բան կո­չէ զՈր­դի, զի ծա­նու­ցիչ է կա­մաց Հօր, որ­պէս բան ծա­նու­ցիչ կա­մաց խօ­սո­ղին…» (տե՛ս և Ս. Ներ­սես Մե­ծի ճա­ռը, Բյուզ., 68-74):

Լի­նե­լով ի հավի­տե­նից` Միա­ծի­նը պետք է նա­խա­պատ­րաստու­թյունից հետո գար լրա­ցած ժա­մա­նա­կում և յուր պատ­մա­կան միջ­նոր­դու­թյունը հանձն առ­ներ այն շե­ղված մարդ­կու­թյան փրկու­թյան հա­մար, որ դար­ձյալ յուր­մով էր ստեղ­ծվել: Նո­րա­նով ստեղ­ծվեց աշ­խար­հը, նա հայտ­նվեց մար­գա­րե­նե­րի քա­րո­զու­թյամբ նա­խա­պատ­րաստվող ժո­ղովր­դին, նա յուր պատ­կե­րը մա­սամբ ցո­լաց­րեց սրբա­տենչ հան­ճար­նե­րի ու ժո­ղովր­դի ընտ­րյալ ու­սու­ցիչ­նե­րի մեջ և նո­ցա­նով զարկ տվավ յուր գալս­տյան նա­խա­պատ­րաստու­թյան: Եվ ի վերջո նա ա­ռավ յուր ստեղ­ծած մար­դու պատ­կե­րը, որ նո­րան վերս­տին յուր պատ­կե­րին հասց­ներ: Այդ աստվա­ծա­յին օգ­նու­թյունն անհ­րա­ժեշտ էր ըն­կած մարդ­կու­թյան, և այդ օգ­նու­թյունն է, որ կոչ­վում է փրկու­թյուն:

Փրկու­թյունը պետք է լի­ներ նախ` մար­դու մի­ջի վատ­թար և Աս­տու­ծո հա­կա­ռակ հետ­քերն, ո­րոնք մեղ­քից էին հառաջա­ցել, վե­րաց­նե­լով. և երկ­րորդ` աստվա­ծա­յին բո­լոր բա­րիք­ներն, ո­րոնք մեղ­քի պատ­ճա­ռով հետ էին մնա­ցել, վերս­տին հաստա­տե­լով ու զար­գաց­նե­լով: Ու­րեմն Փրկչի կո­չումն էր երկ­րորդ Ա­դամ լի­նել (Հռ., Ե 12-21. Ա Կոր., ԺԵ 21, 22, 45-49): Մարդ­կանց այն զար­գա­ցումն, որ տա­նում էր նո­ցա դեպի մեղք ու մա­հը, պետք է ընդ­հատ­վեր, նո­րա փչաց­րա­ծը լավաց­նվեր, և Աս­տու­ծո կա­մե­ցած զար­գա­ցու­մը, որ պետք է տա­ներ մար­դուն դեպի սրբու­թյուն ու եր­ջան­կու­թյուն, նո­րո­գվեր: Մար­դու կորս­տա­կան զար­գա­ցու­մը պետք է վե­րա­նար այ­նով, որ Փրկի­չը պետք է հաշ­տեց­ներ նո­րան Աս­տու­ծո հետ, և, մեղ­քի պա­տի­ժը վճա­րե­լով ան­մե­ղու­թյամբ, ոչն­չաց­ներ մար­դու մեղ­քի պա­տի­ժը[1]: Իսկ բա­րե­լավա­ցու­մը պետք է լի­ներ այ­նով, որ այդ Փրկի­չը պետք է մտներ մեր վի­ճա­կը, մեզ նման փոր­ձու­թյան մեջ ընկ­ներ (Եբր., Դ 15), չար­չա­րա­կից լի­ներ մեզ և յուր ան­մա­հա­կան կյան­քով ներ­կա­յաց­ներ մարդ­կու­թյունն յուր բո­լոր կա­տա­րե­լու­թյամբ նախ յուր ան­ձի և ա­պա մեզ` յուր հա­ղոր­դա­կից­նե­րի ան­ձի մեջ: Այդ­պի­սով նա իբ­րև մեր գլուխ ու տերը կձգեր մեզ դեպի ինքն մեր հավատ­քով ու յուր կա­տա­րե­լու­թյան մաս­նա­կից կա­ներ (Եփ., Ա 22. Բ 5. Դ 15. Մատթ., Բ 6. Եբր., Բ 10):

Նա պետք է լի­ներ մարդ ըստ ա­մե­նայ­նի մեզ նման, բայց ա­ռանց մեղ­քի և ու­րեմն կու­սա­կան ծննդով (Փիլ., Բ 7. Եբր., 17. Դ 15), որ­պես­զի ոչն­չաց­ներ մեր մեղ­քերն և մեր մե­ղան­չա­կա­նու­թյունը սրբե­լու հա­մար մեղ­քի պա­տի­ժը, այն է` չար­չա­րանքն ու մա­հը, կա­րո­ղա­նար յուր վրա առ­նել մարմ­նով և ա­րյամբ (Եբր., Բ 14, 17) և մեզ ա­զա­տեր նո­ցա­նից: Նա, կա­տա­րյալ մարդ լի­նե­լով, պետք է լի­ներ և կա­տա­րյալ Աս­տված, որպեսզի նո­րա չար­չա­րանքն ու մա­հը սե­փա­կա­ներ, ո­րոնք և իբ­րև մարդ­կանց հա­մար չար­չա­րանք ու մահ` Աս­տու­ծո ա­ռաջ վերջ­նա­կան ար­ժեք ստա­նա­յին, այլև որպեսզի նո­րա աստվա­ծու­թյունը սրբեր մար­դու բնու­թյունը, զորաց­ներ և ըն­դու­նակ դարձ­ներ զար­գաց­ման և իս­կա­կան աստվա­ծա­յին ճա­նա­պար­հը բռնե­լու, հառաջ գնա­լու և կա­տա­րե­լու­թյան ձգտե­լու:

Հին մար­դը ամ­բար­տավա­նու­թյամբ աստ­վա­ծա­նալ էր կա­մե­նում և ըն­կավ. Փրկի­չը պետք է խոր­տա­կեր այդ ամ­բար­տավա­նու­թյունը, հե­զու­թյան օ­րի­նակ տար, որ մար­դիկ ըն­դու­նակ լի­նեին Աս­տու­ծո շնոր­հաց ու բարձ­րա­նա­յին: Հին աշ­խար­հի գի­տակ­ցա­կան ամ­բար­տավա­նու­թյունը (Ա­րիստ., Եթի­կա, IV, Գ 24. Ե 5.) պետք է խոր­տա­կվեր մար­դու փրկու­թյան հա­մար Միած­նի հե­զու­թյամբ (տե՛ս և Հովհ., Իմ., 98): Հնգյակ զգա­յա­րանք­նե­րով մե­ղան­չած ու հե­տևա­բար բնու­թյամբ փչա­ցած մար­դու բնու­թյունն առ­նե­լով` պետք է սրբեր, մաք­րեր ու զտեր և կրկին աստվա­ծա­յին բարձ­րու­թյան մեջ դներ[2]. որպեսզի նույն այդ մե­ղան­չա­կան բնու­թյան մար­դը կա­րո­ղա­նար միա­ցու­ցիչ Քրիս­տո­սով և Քրիս­տո­սի մեջ ներ­կա­յա­նալ Աս­տու­ծո ա­ռաջ ու ո­ղոր­մու­թյուն գտնել[3]:

Ա­հա և Աս­տված յուր հավի­տե­նա­կան տնօ­րի­նու­թյամբ ու­ղար­կեց յուր Միա­ծին Որ­դուն, որ նա մար­դա­նար, իբ­րև ճշմա­րիտ մարդ ապ­րեր երկ­րի վրա, կրկին բարձ­րաց­ներ մար­դու ան­կյալ բնու­թյունն յուր ա­ռա­ջվա վի­ճա­կին, չար­չա­րվեր մարդ­կա­յին մեղ­քե­րի փո­խա­րեն, հաշ­տեց­ներ այդ­պի­սով մար­դուն Աս­տու­ծո հետ և աստվա­ծա­յին բարձ­րու­թյան մեջ դնե­լով` իբ­րև Աս­տված ա­մեն­քին, ո­րոնք նո­րան կհավա­տա­յին, շնոր­հեր այդ վսեմ պատիվը, սրբու­թյունը, աստվա­ծա­յին պատ­կերն ու միու­թյունն Աս­տու­ծո հետ (Ա­գաթ., 55. Գր. Արշ., էջ 87, 88):

Ու­րեմն, ըստ Աս­տու­ծո տնօ­րի­նու­թյան և Ս. Ուխ­տին, ըստ հի­նավուրց ակն­կա­լու­թյան (Մատթ., ԺԳ 17) և դա­րավոր մար­գա­րեու­թյան, «Էն Աս­տուած ի մարդ կեր­պա­րա­նա­ցաւ» (Ս. Ղևոնդ., Ե­ղի­շե, 86) և ծնվեց Ս. Կույսից, ա­ռանց ժա­ռան­գա­կան մեղ­քի, սա­կայն մե­ղան­չա­կան մար­դու կեր­պա­րան­քով (Հռ., Ը 3): Նա միաց­րեց յուր աստվա­ծու­թյունն յուր մարդ­կու­թյան հետ անշ­փոթ և ան­բա­ժան միավո­րու­թյամբ[4]: Ըստ ո­րում և ի­րավամբ կո­չում ենք նո­րան աստվա­ծա­մարդ: Այս միավո­րու­թյամբ աշ­խար­հի մար­դը դառ­նում է Աս­տու­ծո Բա­նի հայտ­նու­թյունը, ըստ ո­րում և Քրիս­տոս զինքն կո­չում է թե՛ Որ­դի Մար­դո և թե՛ Որ­դի Աս­տու­ծո: Նա Որ­դի մար­դո է կոչ­վում իբ­րև մարդ­կա­յին սկզբնա­կան մա­քուր բնու­թյուն, որ յուր մեջ անձ­նավո­րված է և երկ­րորդ Ա­դամն է, իսկ Որ­դի Աս­տու­ծո է իբ­րև «լոյս փա­ռաց եւ նկա­րա­գիր էու­թեան» Հոր[5]: Ուստիև ա­սում է, որ ինքն ու­նի ա­մե­նայն իշ­խա­նու­թյուն թե՛ երկն­քում և թե՛ երկ­րում, ինքն է ի­մաստու­թյունը, սրբու­թյունը (Մատթ., ԺԲ 6), աշ­խար­հի Փրկիչն ու Ե­կե­ղե­ցու փե­սան (Մատթ., Թ 15):

Նա է մեղ­քի թո­ղու­թյուն տվո­ղը, Ս. Հո­գու ու­ղար­կո­ղը և միշտ ներ­կա յուր ա­նվամբ ժո­ղո­վված­նե­րի մեջ (Մատթ., Թ 6. Հովհ., ԺԵ 26. Մատթ., ԺԸ 20). ըստ ո­րում և ինքն է թե՛ աշ­խար­հի դա­տավո­րը և թե՛ յուր­մով է աշ­խար­հի բո­լոր նշա­նա­կու­թյունն ի­րա­կա­նա­նում (Մատթ., ԻԴ Ղուկ., ԻԱ,), վասնզի վեր­ջում ին­քը գա­լու է, ինչ­պես և հավի­տե­նից ե­ղել է Հոր մոտ (Հովհ., ԺԷ 5): Ըստ ո­րում` Մատ­թեոս, Մար­կոս ու Ղու­կաս ավե­տա­րա­նիչ­նե­րը շեշ­տում են ա­ռավե­լա­պես այս, որ Քրիս­տոս է աշ­խար­հի Փրկի­չը և դա­տավո­րը և հավի­տյան լի­նե­լու է յուր փառ­քով, իշ­խա­նու­թյամբ ու զորու­թյամբ, մինչ­դեռ Հովհան­նե­սը շեշ­տում է և Քրիս­տո­սի ի հավի­տե­նից լի­նե­լը, զի հավի­տե­նա­կա­նը չի կա­րող սկիզբ ու­նե­նալ: Հե­տևա­բար ավե­տա­րա­նիչ­նե­րը ի­րար լրաց­նում են` խոսե­լով Քրիս­տո­սի հավի­տե­նա­կան ծագ­ման և հավի­տե­նա­կան իշ­խա­նու­թյան վրա: Ուստիև ամ­բողջ Նոր Կտա­կա­րա­նում սո­վո­րա­կան են այս­պի­սի վկա­յու­թյուն­ներ` «Որ­դին մար­դոյ որ Էն յեր­կինս» «Որ­դին Աս­տու­ծոյ», «լոյս փա­ռաց եւ նկա­րա­գիր էու­թեան նո­րա», «Տէր փա­ռաց», «Ե­ս եւ Հայր իմ մի եմք», «Հայր յիս է եւ Ես ի Հայր», «Յա­ռաջ, քան զլի­նելն Աբ­րա­հա­մու եմ ես», «Ե­լի ի Հօ­րէ եւ ե­կի յաշ­խարհ», «Ծնաւ ձեզ այ­սօր Փրկիչ, որ է օ­ծեալ Տէր» և այլն:

Ու­րեմն Քրիս­տոս Աս­տված է և մարդ, ուստիև նո­րան հատկաց­նում ենք խոս­քե­րի ըն­թաց­քում թե՛ այն­պի­սի ար­տա­հայտու­թյունք ու ստո­րո­գու­թյունք, ո­րոնք մար­դու են հատուկ և թե՛ այն տե­սակ­ներն, ո­րոնք մի­միայն Աս­տու­ծո են հատուկ, զի նա ճշմա­րիտ միավո­րու­թյուն է Աս­տու­ծո և մար­դու[6]: Թեև Իս­րա­յելա­ցիք հավա­տում էին, որ Աս­տու­ծո և մար­դու հո­գու մեջ հա­ղոր­դու­թյուն է լի­նում, ինչ­պես պա­տա­հում էր մար­գա­րե­նե­րի ու սրբե­րի մեջ, այլև Աս­տված մար­դու կեր­պա­րան­քով ե­րևում է ս. մարդ­կանց, սա­կայն նո­ցա հա­մար մի նո­րու­թյուն էր տես­նել Ա­րար­չի և ա­րա­րա­ծի ի­րա­կան միու­թյունը: Նո­քա չգի­տեին, որ Աս­տու­ծո և մար­դու հո­գու հա­ղոր­դու­թյունը և Աս­տու­ծո մարդ­կա­յին կեր­պա­րան­քով ե­րևա­լը մի նա­խա­պատ­րաստա­կան օ­րի­նակ էր գա­լիք մար­դե­ղու­թյան, ուստիև հայ­հո­յու­թյուն էին հա­մա­րում, երբ Քրիս­տոս, մարդ գո­լով հան­դերձ, զինքն Աս­տված էր ա­նվա­նում (Հովհ., Ժ 33):

Հե­թա­նոս­ներն էլ ծանոթ էին աստված­մար­դու­թյան, ինչ­պես գի­տենք նո­ցա ա­ռաս­պել­նե­րից և աստված­մարդ­կա­յին կա­տա­րե­լա­տիպ­նե­րից, սա­կայն Աս­տու­ծո մար­դա­նա­լը նոր էր, զի նո­քա սո­վո­րա­բար մար­դուն էին աստվա­ծաց­նում: Աս­տու­ծո և մար­դու միու­թյունը նո­ցա մեջ ե­րևա­կա­յա­կան էր և ոչ ի­րա­կան, բա­նաստեղ­ծա­կան էր և ոչ պատ­մա­կան: Բայց և նո­քա չգի­տեին, որ յուրյանց մեջ սո­վո­րա­կան այդ տե­սու­թյունը մի ստվե­րա­կան նա­խա­պատ­րաստու­թյուն էր իս­կա­կան գա­լիք մար­դե­ղու­թյան: Ուստիև որ­քան էլ Քրիս­տո­սի աստվա­ծա­մար­դու­թյունը, ըստ նո­ցա ա­ռաս­պե­լաց և ի­մաստա­սի­րու­թյան, ըն­դու­նե­լի էր, այ­նով հան­դերձ մի հի­մա­րու­թյուն էր հա­մար­վում, երբ լսում էին, թե Աս­տված մարմ­նա­ցել ու մար­դա­ցել է, մի մար­դը Աս­տու­ծո հայտ­նու­թյունն է և էա­պես նո­րա հետ միա­ցած, ո­րով սրբու­թյունն ու ար­դա­րու­թյունը հայտն­վում է, և ո­րին հավա­տա­լով կա­րե­լի է եր­ջան­կու­թյուն վա­յե­լել, իսկ չհավա­տա­լով` նզովք: Ա­ռավել ևս հի­մա­րու­թյուն էր նո­ցա աչ­քում Քրիս­տո­սի խա­չվի­լը մարդ­կու­թյան մեղ­քի հա­մար, վասնզի ճշմա­րիտ Աս­տվա­ծը նո­ցա մեջ դեռևս ան­ծանոթ Աս­տված էր:

Սա­կայն իս­կա­պես Աս­տու­ծո և մար­դու միու­թյունն ան­հաս­կա­նա­լի չէ մար­դու հա­մար. բավա­կան է միայն հիշել, որ մար­դու մար­մինն ևս բո­լո­րո­վին ան­բա­ցատ­րե­լի կեր­պով միավո­րված է նո­րա հո­գու հետ (Ընդհ., 141, 119). Ճիշտ այդ­պես և սքան­չե­լի խորհր­դավո­րու­թյամբ միա­ցած է Աս­տվա­ծա­յին բնու­թյունը մարդ­կա­յին բնու­թյան հետ և մեկ դար­ձած: Ս. Հայ­րե­րը դո­րա­նից ավե­լի ևս ըմբռ­նե­լի օ­րի­նակ են բե­րում նույնիսկ ան­շունչ աշ­խար­հից. հրա­ցած եր­կա­թը ո՛չ եր­կաթ է սոս­կա­պես և ո՛չ հուր, մինչ­դեռ ան­բա­ժան միա­ցած` թե՛ եր­կաթ է և թե՛ հուր[7] (Ընդհ., 341): «Ա­նա­պա­կան խառ­նու­թեամբ կեր­պա­ցեալ զմերս ի մարմ­նի, ըստ օ­րի­նի հոգ­ւոյ եւ մարմ­նոյ, եւ ոսկ­ւոյ ընդ հրոյ, եւ կամ յայտ­նա­պէս իսկ ա­սել` լու­սոյ ընդ օ­դոյ, ոչ փո­փո­խեալ եւ ոչ ան­ջա­տեալ» (Ս. Գր. Նա­րեկ., ԼԴ): Բայց իհարկե այս շոշա­փե­լի օ­րի­նակ­նե­րի լու­սա­բա­նու­թյունը չի կա­րող վե­րաց­նել Աս­տվա­ծոր­դու մար­դե­ղու­թյան հրա­շա­լի­քը, որ ա­մե­նայն օ­րի­նա­կից վեր է, միշտ կմնա մեր հավատ­քի հա­մար մի սքան­չե­լի խոր­հուրդ (Ա. Տիմ., Գ 16):

Ու­րեմն իզուր է թե­րա­հավատ հրեա­նե­րի ձգտու­մը, որ նո­քա ջա­նում էին մար­դե­ղու­թյան վար­դա­պե­տու­թյունից ին­քյանց գայ­թակ­ղեց­նող կող­մե­րը վե­րաց­նել, ուստիև Քրիս­տո­սին սկսան հա­մա­րել ա­մե­նա­մեծ մար­գա­րե, ա­մե­նա­հան­ճա­րեղ մարդ և մին­չև ան­գամ ե­ղած­նե­րի մեջ ա­մե­նա­կա­տա­րյալը: Բայց այս քրիս­տո­նեա­կան վար­դա­պե­տու­թյուն չե­ղավ, այլ ա­մե­նա­զար­գա­ցած հրեու­թյուն, որ ոչ մի կերպ չէր կա­րող փրկու­թյուն տալ մարդ­կանց: Ընդ­հա­կա­ռակն, հե­թա­նո­սա­կան ի­մաստա­սի­րու­թյունը, յուր ուղ­ղու­թյան են­թարկ­վելով, Քրիս­տո­սի մար­դե­ղու­թյունը ե­րևա­կա­յա­կան և ա­ռե­րևույթ հա­մա­րեց և Քրիս­տո­սի պատ­մու­թյունը վե­րա­ծեց սո­վո­րա­կան ա­ռաս­պե­լա­բա­նու­թյան, ո­րով մարդ­կանց փրկու­թյուն տա­լը նույն­պես ե­րևա­կա­յա­կան դար­ձավ:

Ըստ այդ ի­մաստա­սի­րու­թյան` կա­րող էր լի­նել ե­րևա­կա­յա­կան միու­թյուն Աս­տու­ծո և մար­դու մեջ, և, ու­րեմն, այդ­պի­սի մի Փրկիչ հի­մա­րու­թյուն չէր լի­նիլ: Եվ, ու­րեմն, քրիս­տո­նեու­թյունը դառ­նում է ա­մե­նա­կա­տա­րյալ ա­ռաս­պե­լը հե­թա­նո­սու­թյան մեջ, մինչ­դեռ մեղքն և Աս­տու­ծո ու մար­դու մի­ջի հա­կադ­րու­թյունը ի­րո­ղու­թյուն է, որ չի կա­րող ե­րևա­կա­յու­թյամբ վե­րա­ցվիլ: Հե­տևա­բար հրեա­նե­րի ե­բիո­նյան կո­չված մո­լո­րու­թյունը ան­կա­րող է դարձ­նում փրկա­գոր­ծու­թյունն, իսկ հե­թա­նո­սաց կար­ծա­կան (դո­կետ) կամ գնոս­տի­կյան կո­չված ա­ղան­դը (մա­նի­քե­ցիք, ա­պողի­նա­տիք, ե­րևու­թա­կանք) չկա­յա­ցած ե­րևա­կա­յու­թյուն է շի­նում աստվա­ծա­յին ի­րո­ղու­թյունը: Եր­կու հիմ­նա­կան ա­ղանդ­ներ, ո­րոն­ցից նո­րա­նոր սնունդ­ներ են ստա­նում նո­րա­գույն գի­տու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից շա­տե­րը, ո­րոնք ա­տե­լու­թյան տրա­մադ­րու­թյամբ և ան­հավա­տու­թյամբ ձգտում են լոկ մարդ­կա­պես ըմբռ­նե­լի դարձ­նել աստվա­ծա­յին փրկա­գոր­ծու­թյան մեծ խոր­հուր­դը:

Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցին, մեր­ժե­լով այս եր­կու ա­ղան­դավոր միա­կող­մա­նիու­թյունք, նա դավա­նում է, որ Քրիս­տոս Տեր Աս­տու­ծո Որ­դին է, Հորից ծնված Միա­ծին է, այ­սինքն` նո­րա էու­թյունիցն է, ճշմա­րիտ Աս­տու­ծո ծնունդ Աս­տված է և Աս­տու­ծո բնու­թյունից, նո­րա­նով են ե­ղել երկն­քի ու երկ­րի վրա տե­սա­նե­լի և ան­տե­սա­նե­լի ա­րա­րած­նե­րը, և նա է մեր Տերն ու Փրկի­չը: Հա­պա խոս­տո­վա­նում ենք` «որ յա­ղագս մեր մարդ­կան եւ վասն մե­րոյ փրկու­թեան ի­ջեալ ի յերկ­նից մարմ­նա­ցաւ, մար­դա­ցաւ, ծնաւ կա­տա­րե­լա­պէս ի Մա­րիա­մայ սրբոյ Կու­սէն Հոգ­ւովն Սրբով: Ո­րով էառ զմար­մին, զհո­գի եւ զմիտ եւ զա­մե­նայն, որ ինչ է ի մարդ ճշմար­տա­պէս եւ ոչ կար­ծեօք» (Տե՛ս և Գ 2, 6):

Ուստիև, ըստ Հա­յաս­տանյայց Ե­կե­ղե­ցու վար­դա­պե­տու­թյան, որ­քան էլ հաս­կա­նա­լի դարձ­նենք մեր մտավոր հա­սո­ղու­թյան Քրիս­տո­սի մար­դե­ղու­թյունը իբ­րև մի աստվա­ծա­յին բա­րիք մեր իսկ փրկու­թյան հա­մար, այն­քան էլ ան­հա­սա­նե­լի է, վասնզի նույն­պես ան­հա­սա­նե­լի է մեզ հա­մար մեր հո­գու ու մարմ­նի միու­թյունն իսկ և մա­նա­վանդ ան­հա­սա­նե­լի է այդ խոր­հուրդն իբ­րև Աս­տվա­ծա­յին սքան­չե­լիք: Այլև, ըստ մեր հավատ­քին, Քրիս­տո­սի մար­դե­ղու­թյունը սքան­չե­լի խոր­հուրդ պետք է մնա, զի մար­դե­ղու­թյունը ոչ թե մեր կամ­քովն, այլ Աս­տու­ծո ո­ղոր­մա­ծու­թյամբ է տնօ­րին­վել. այդ մի աստվա­ծա­յին շնորհ է ան­կյալ և ա­նօգ­նա­կան մարդ­կու­թյան հա­մար[8]: Իսկ մարդ­կու­թյունը կա­րող է միայն ևեթ ըն­դու­նել և միայն ըն­դու­նել այդ ա­մե­նա­բարձր բա­րի­քը: Այդ է պատ­ճա­ռը, որ Քրիս­տոս ոչ թե մարդ­կա­յին կամ­քով է ծնվում, այլ ըն­դուն­վում է Ս. Կույսից և ծնվում է Ս. Հոգ­վով (Հովհ., Ա 13):

Քա­նի որ մարդ ա­նար­ժան է այդ բարձր շնոր­հաց, հե­տևա­բար թե՛ կամ­քով, թե՛ խորհր­դով և թե՛ մտա­ծո­ղու­թյամբ չի կա­րող մաս­նա­կից լի­նել այդ տնօ­րի­նու­թյան: Ա­ռա­ջվա անհ­նա­զան­դու­թյան և ան­հավա­տար­մու­թյան փո­խա­րեն նա պետք է յուր բո­լոր էու­թյամբ ու հավատ­քով նվի­րվի Աս­տու­ծո, որպեսզի նո­րա ո­ղոր­մա­ծու­թյամբ փրկվի: Իսկ ե­թե մենք մեր կամ­քով ու մտքով մաս­նա­կից լի­նեինք այդ փրկչա­կան տնօ­րի­նու­թյան, չէինք կա­րող փրկվիլ, զի մարդ­կա­յին կամ­քը, մտա­ծո­ղու­թյունն ու զգա­ցո­ղու­թյունը ըն­կած և ա­պա­կան­ված էր Ա­դա­մա­յին ան­կու­մով աշ­խար­հի իշ­խա­նու­թյան ներ­քո: Որ­քան ըն­կած էր մար­դը, այն­քան մեծ և սքան­չե­լի ե­ղավ շնոր­հը (Հռ., Ե 20) և այն­քան մեծ, որ երբեք մարդ­կա­յին միտ­քը չէր կա­րող այդ­պի­սի մի բարձր խոր­հուրդ հղա­նալ ու ծնել: Այդ­պի­սի մի բարձր շնոր­հաց ըն­դու­նե­լու­թյան ճշմա­րիտ օ­րի­նակ ե­ղավ մարդ­կու­թյան հա­մար Ս. Կույսն, որ ոչ մի այլ փա­փագ ու պա­տիվ չու­նե­ցավ, բա­ցի այն, որ ին­քը Տի­րոջ մայ­րը և Տի­րոջ ա­ղա­խի­նը դար­ձավ (Ղուկ., Ա 44, 38) կա­տա­րյալ հավատ­քով ու հե­զու­թյամբ:

Այս­պես, ու­րեմն, Քրիս­տոս թե՛ մեզ­նից մեկն է և թե՛ մեզ­նից տար­բեր է ծնուն­դով և էու­թյամբ և այդ­պես միայն նա դառ­նում է մեր Փրկիչն ու մեզ յուրյան նմա­նեց­նում: Նա է մարդ­կու­թյան կա­տա­րե­լու­թյունն ու կա­տա­րե­լա­տիպ, որ ար­տա­հայտ­վում է «Որ­դի Մար­դոյ» խոս­քով[9], և մարդ­կու­թյունը պետք է ձգտի դեպի նո­րան: Նա իբ­րև Քրիս­տոս` Իս­րա­յելա­ցոց հետ դրված աստվա­ծա­յին ուխ­տի և նո­ցա հույսե­րի կա­տա­րումն է. իբ­րև Փրկիչ` նա­խա­մար­դուն ավե­տած զավակն է, իսկ իբ­րև Աս­տվա­ծոր­դի և Որ­դի Մար­դո` մարդ­կու­թյան հույսե­րի ի­րա­կա­նա­ցումն է և մարդ­կա­յին պատ­մու­թյան միջ­նա­կետն ու նպա­տա­կը: Նա որ­դի Դավ­թի է և Որ­դի մարդ­կու­թյան, վասնզի նա «Զգե­ցաւ զմի մար­մին` ըստ թուա­կա­նի միով մար­դոյ, եւ միով մար­դով ու­նի զա­մե­նայն մարդ­կու­թիւնս» (Ե­ղի­շե, 318): Նո­րա­նով է սկսվում նոր ժա­մա­նակ և նոր պատ­մու­թյուն, նա է մարդ­կանց Տերն, ու նո­րա մեջ` յուրա­քան­չյուրի մխի­թա­րու­թյունը, ա­մեն­քի միու­թյունն և այն ա­մե­նի կա­տա­րու­մը, որ անհ­րա­ժեշտ է մար­դուն[10]:

Արդ, Քրիս­տոս է աստվա­ծա­յին կա­տա­րյալ սի­րո ա­պա­ցույցը, մար­դու կա­տա­րյալ հավատ­քի ճա­նա­պար­հը դեպի աստվա­ծու­թյուն ու մար­դու և Աս­տու­ծո հա­ղոր­դակ­ցու­թյան բարձ­րա­գույն ի­րա­կա­նա­ցու­մը, որ ճշմա­րիտ կրոնի պսակն է: Մար­դու կո­չումն է տեն­չալ առ Աս­տված և միա­նալ նո­րա հետ, ըստ ո­րում` մեր կոչ­ման կա­տա­րյալ ի­րա­կա­նա­ցումն է Քրիս­տոս: Նո­րա մար­դե­ղու­թյան վեհ խորհր­դի մեջ ի­րա­կա­նա­նում է մար­դու մարմ­նավոր ու հո­գևոր միավո­րու­թյան հա­կա­սու­թյան լու­ծու­մը և Աս­տու­ծո ու մար­դու կա­տա­րյալ հաշ­տու­թյունն ու հա­ղոր­դակ­ցու­թյունն[11] իբ­րև մար­դու կոչ­ման ի­րա­գործ­ման ճշմա­րիտ հավաստիք: Այս է, որ ամ­փո­փե­լով ա­սում է Ս. Գրի­գոր Լու­սավո­րի­չը. «Եւ որ­պէս Որ­դին Աս­տու­ծոյ ե­ղեւ Որ­դի Մար­դոյ եւ զգե­ցաւ զմեր բնու­թիւնս եւ կա­տա­րեաց զար­դա­րու­թիւնս ա­մե­նայն ե՛ւ հոգ­ւով, ե՛ւ մարմ­նով, այս­պէս եւ մեք զգեց­ցուք զուղ­ղու­թիւն եւ կա­տա­րես­ցուք զա­մե­նայն ար­դա­րու­թիւնս ի Քրիս­տոս, զի որ­դիք Աս­տու­ծոյ լի­ցուք եւ աստուածք սի­րով: Զի մարմ­նա­ցաւ Որ­դին Աս­տու­ծոյ կա­մօք, եւ յանձն էառ զա­մե­նայն կիրս մարդ­կան բնու­թեան մե­րոյ բաց ի մե­ղաց: Սոյն­պէս եւ մեզ լի­ցի աստուա­ծե­ղէն զօ­րու­թեամբն ընդ ա­մե­նայն կիրս ան­ցա­նել ա­ռանց յանց­ման, զի կա­րողք լի­ցուք հա­սա­նել ի չափ հա­սա­կի կա­տար­մանն Քրիս­տո­սի» (Հաճ.): «Վասն զի ի հո­ղե­ղէն բնու­թեանս կեն­դա­նա­կեր­պե­ցաք, եւ ի հո­ղե­ղի­նէս  հո­գե­ղէն զգե­ցաք պատ­կեր» (Մամբ. Վերծ.):

[1] «Քանզի սպառնացաւ մահ Ադամայ, թէ ճաշակեսցէ ի պտղոյն. եւ զի յանցաւոր պա­տուիրանին գտաւ` ի մահ եւ ի մեղս` գրաւեցաւ զաւակօք. եւ ոչ գտաւ ոք ի մարդ­կա­նէ, որ անմեղութեամբ զմահուն վճարէր զպարտս, եղեւ որդի Ադամայ` Որդին Աս­տու­ծոյ` անպարտն մեղաց, եւ փոխանակ մեղաւորացս մեռաւ եւ պարտաւորացս. ապա արկ զիշ­խանութիւն ի վերայ մահու` խորտակելով զդրունս նորա եւ հանելով ի նմանէ զըմբռնեալսն»:  Խոսր. Անձ., 36. հմմտ. Սարկ. Վարդ., Աղոթք, Դ:

[2] «Զմեր հողեղէն բնութիւնս զգեցաւ եւ խառնեաց յանխառն աստուածութիւնն, զի տացէ մեզ զիւր անմահութիւնն եւ զանվշտութիւնն եւ զանչարչարութիւնն: Զապակա­նացու մարմինս խառնեալ յանապականութիւն աստուածութեանն, զի զբնութիւնս մեր անա­պականս գործեսցէ»: «Արդ ինքն իջեալ կամօք` զի զսիրեցեալսն խառնեսցէ յաս­տուածութիւնն»: Ագաթ., 295, 339, 342, 344:

[3] Ա Տիմ., Բ 5. Կող., Գ 3. Ա Հովհ., Բ 1. Գաղ. Գ 19. Եբր., Ը 6. Թ 15, ԺԲ 24:

[4] «Եթէ զմարդկա՞ն ինչ վկայութիւն ունիցիմք, ապաքէն Աստուծոյ վկայութիւն մեծ է, զոր վկայեաց ի վերայ Որդւոյ իւրոյ. եթէ` դա է Որդի իմ սիրելի, ընդ որ հաճեցայ, դմա լուարուք: Եւ ոչ բաժանեաց յերկուս բնութիւնս, եւ յերկուս անձինս, եւ յերկուս միտս. այլ դայն» եւ «դմայն» ասելով` զմիութիւնն յայտարարեալ»: Ժողով Է. դարու, Սեբեոս, 125:

[5] Եբր., Ա 3. Հովհ., ԺԷ, Գ 13. Մատթ., ԺԸ 20. ԺԱ 21. Ղուկ., Ժ 32. Հովհ., Զ 46. Ը 40, 95. Ժ, 15:

[6] Խաչիկ կաթուղիկոսը, բազմաթիվ վկայություններ բերելով, ասում է. «Տեսե՞ր զան­բաժանելի միաւորութիւնն ի հարցն երանելեաց, որ ո՛չ բնութեան զանազանութիւն եւ ո՛չ կրից, եւ ո՛չ ներգործութեան, եւ ո՛չ կամաց` ոչինչ ի ներքս բերեն. Հաւատովք խոս­տո­վանեալ եւ երկրպագեալ եւ ոչ քննեալ»: Ասողիկ, 225:

[7] «Ոչ թանձրացեալ բանն յոսկր եւ ի մարմին, եւ ոչ մարմինն անօսրացեալ ի պար­զութիւն բանին բնութեան, որպէս փայտ ի բոց ի ծուխ լուծեալ. այլ բանն մարմ­նացեալ եւ մնացեալ. նոյնպէս մարմինն աստուածացեալ եւ ոչ փոփոխեալ յանմարմնութիւն: Եւ համառօտագոյն ասել` ոչ փոխեալ եւ ոչ փոփոխեալ, զի անփոփոխելի լուսոյն ճառա­գայթ զփոփոխելի նիւթովն փայլատակեալ, կայծակն իմն նոյնակերպ եւ նոյնագործ բանին հրաշաբուսեալ կատարիւր, երկու կատարեալ ի մի կատարեալ կենդանի գլխաւորեալ, անճառ խառնմամբ միաւորեալ. որպէս ձայն ի բան եւ բան ի գիր, եւ լոյս ընդ օդ եւ հուր ընդ երկաթ, եւ տեսութիւն ընդ ակն, եւ մուխ ընդ պողուատ, եւ հոգի ընդ մար­մին, եւ եւս նոր եւ օտար խառնմամբ. մի բնութիւն է եւ ոչ է շփոթեալ»: Վարդան վարդ. ի խնդրո Կոստ. Կաթող. դավանություն:

[8] «Տե՛ս, թէ որչափ համարձակութիւն ունի սէրն առ Աստուած, որպէս թէ նման Աստուծոյ առնէ զմարդն: Զի Աստուած սիրովն իւրով նման մարդկան եղեւ եւ եցոյց, թէ մարդիկ իւրեանց սիրովն նման Աստուծոյ լինելոց են» (Հովհ. Մանդ., 214):

[9] Նոր Կտակում 88 անգամ հիշվում է այդ անունը. հմմտ. Դան., Է 13-14 Ես., Թ, 6. Բ Թագ., Է 12-16:

[10] Մատթ., ԺԶ 13, 16. Հովհ., ԺԲ 34. Հռ., Ե 12. Ա Կոր., ԺԵ 45. Մատթ., ԺԱ 29. ԻԸ 19. Ընդհ., 390:

[11] «Բանն ի Հօրէ ի դուրս եկեալ եւ ընդ մարմնոյ միաւորելով` արեգակնապէս փայ­լեալ ելոյծ զբոլոր մարդկային բնութեանս զոգւոցն գիշեր» (Մամբ. Վերծ., 64): «Միա­շաբթէ սկիզբն լինելիութեան, զի անդուստ սկզբնաւորեալ երկնի եւ երկրի արար­չա­գործութիւն: Արդ` վասն զի առաջին աստուածավայելուչ ապականեցաւ իրագոր­ծու­թիւն յանցաւորութեամբ նախահօրն աղագաւ, զյանցաւորի առնու զկերպ, եւ որպէս զյան­ցաւորս տայ ի դատապարտութիւն զանձն. եւ որպէս թողացուցանէ դատողացն զինքն դատապարտել, զի զդատապարտութիւն առաջին մարդոյն գրաւականեսցէ: Եւ մարդացեալն Աստուած պարտաւորութիւն ընդունի, եւ փոխանակ գրաւականի հօրն ի մեղս ի մարմինն աստուածացեալ եւ անյանց զմեղս ընդունի կամաւորաբար եւ յանցա­ւորապէս, եւ մարմնացեալ յաստուածութեամբն զբոլոր յանցաւորութիւն լուծանէ զնախ­նի մարդոյն, անյանց զնա առաջի ինքեան կացուցանէ Հօրն» (77):

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս