ՌԴ խաղաղապահները ապամոնտաժել են իրենց դիտակետերը ԼՂ երեք շրջաններում
ՌԴ խաղաղապահները ապամոնտաժել են իրենց դիտակետերը Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Շարունակական փոխգործակցություն է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ` ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանն ու խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը։
Հրադադարի ռեժիմի խախտում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում չի արձանագրվել։
Մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո շարունակվում է սպառազինության, ռազմական տեխնիկայի, հրաձիգի և ռազմամթերքի հաշվարկը ԼՂ զինված խմբավորումների պահեստներում։
Հոկտեմբերի 5-ի դրությամբ հանձնվել է 84 միավոր զրահատեխնիկա, 121 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 121 միավոր ՀՕՊ միջոց, 105 միավոր դաշտային հրետանու զենք, ՀԿՌՀ և ականանետ, 1 միավոր ԱԹՍ, ավելի քան 7 հազար միավոր հրաձգային և հակատանկային միջոց, շուրջ 58.5 մլն ռազմամթերք։
Սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի պահման վայրերի անվտանգությունը կազմակերպվել է ռուս–ադրբեջանական համատեղ պահակետերով։