«Միանգամայն «պատահականությամբ» էլեկտրոնային մակագրման համակարգը խափանվեց հենց այն օրը, երբ ավարտվեց բողոքի ակցիաների մասնակիցների ապօրինի կալանավորման դեմ բողոքարկման ժամկետը»

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն 3 օր է՝ վերաքննիչ քրեական դատարանում «խափանվել է» դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը:

Միանգամայն «պատահականությամբ» համակարգը խափանվեց հենց այն օրը, երբ ավարտվեց բողոքի ակցիաների մասնակից անձանց ապօրինի կալանավորման դեմ բողոքարկման ժամկետը:

Այսինքն՝ հենց այդ օրվանից սկսած բողոքները պետք է էլեկտրոնային եղանակով մակագրվեին վերաքննիչի դատավորներին:

Արդեն երեք օր է՝ մակագրումները կատարվում է պարզ թղթային եղանակով: Ուստի չզարմանաք, որ բոլոր բողոքներն այդ գործերով մակագրվեն Արմեն Դանիելյանին»:

Տեսանյութեր

Լրահոս