Գլենդելում սպասվում է բողոքի ակցիա՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով և ի աջակցություն Արցախի
Գլենդելի «North Central» փողոցում սպասվում է բողոքի ակցիա՝ Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված։
Ինչպես տեղեկացնում են ակցիայի կազմակերպիչները՝ օրակարգում լինելու են հստակ պահանջներ՝
Նիկոլ Փաշինյանի հրաժարական, Արցախի անմիջապես անկախության ճանաչում,
ԱՄՆ խաղաղարար ուժերի զորակցություն։
«Մենք իրավունք չունենք ունենալ պառակտված հայրենիք և կորցնենք Արցախը:
Խնդրում եմ մեկ մարդու նման տարածել»,- նշում են ակցիայի կազմակերպիչները։