Բաժիններ՝

Էրդողանն ԱՄՆ-ում հանդիպել է Իլոն Մասկի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում գտնվող «Թուրքիայի տանը» մի շարք դռնփակ հանդիպումներ է ունեցել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, ինչպես նաև Twitter-ի, Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին:

Ընդունելությանը ներկա է գտնվել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆաթիհ Քաջըրը, խորհրդարանի արդյունաբերության, առևտրի, էներգետիկայի, բնական հանածոների, տեղեկատվության և տեխնոլոգիաների հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Վարանքը, ինչպես նաև նախագահականի թվային փոխակերպման գրասենյակի նախագահ Ալի Թահա Քոչը:

Մասկի հետ հանդիպամնն Էրդողանը կոչ է արել Tesla-ի 7-րդ գործարանը բացել Թուրքիայում:

Բացի այդ, Թուրքիայի նախագահը նշել է, որ SpaceX-ի և Թուրքիայի օդատիեզերական ծրագրերի շրջանակներում նոր հնարավորություններ կարող են ի հայտ գալ, ապա Մասկին հրավիրել Իզմիրում անցկացվելիք «TEKNOFEST»-ին:

Էրդողանը հանդիպման վերջում Twitter-ի հիմնադրին է նվիրել իր հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գրքի անգլերեն տարբերակը, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում առաջ քաշված բարեփոխումների պահանջի պատճառների մասին պատմող «ՄԱԿ բարեփոխում. նոր մոտեցում միջազգային համագործակցությանը» գիրքը:

Իսկ Իլոն Մասկի որդուն էլ Թուրքիայի նախագահը նվիրել է ֆուտբոլային գնդակ:

Նշենք, որ Էրդողանը Նյու Յորք է մեկնել սեպտեմբերի 16-ին՝ ՄԱԿ- գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս