Բաժիններ՝

«Նոա»-ն պայմանագիր է կնքել Հովհաննես Համբարձումյանի հետ

«Նոա»-ն պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը։

Հովհաննես Համբարձումյանը «Բանանց»-ի (ներկայիս «Ուրարտու»-ի) սան է, հանդես է եկել Հյուսիսային Մակեդոնիայի բազմակի չեմպիոն «Վարդար»-ում։ Նրա վերջին ակումբը եղել է «Անորտոսիս»-ը, կիպրական թիմի կազմում նա անցկացրած 86 խաղերում դարձել է 8 գոլի և գոլային 12 փոխանցման հեղինակ։

Հայաստանի ազգային ընտրանու կազմում անցկացրած 50 հանդիպումներում Համբարձումյանը դարձել է 4 գոլի հեղինակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս