Թթխմորով հացի բաղադրատոմս
Բաղադրիչներ`
• թթխմոր- ⅓ բաժակ
• ջուր- 1 ⅓ բաժակ, գոլ վիճակում
• աղ 1 ճ/գ
• ալյուր- 4 ⅛ բաժակ
Պատրաստման եղանակը`
Մեծ ամանի մեջ խառնել ջուրն ու թթխմորը, ավելացնել աղը և կրկին խառնել։ Ավելացնել ալյուրը, հունցել, ծածկել սննդի տոպրակով և սենյակային ջերմաստիճանում թողնել 30 րոպե։
Երբ խմորը բարձրանա, եզրերից հավաքել, գնդել։ Նորից ծածկել և թողնել հասունանա առնվազն 8 ժամ։
Դրանից հետո խմորը պետք է դառնա խոնավ և ծակոտկեն։ Սեղանի մակերեսին ալյուր անել, խմորը սեղանի վրա ձեռքերով բացել մեծ, ուղղանկյունաձև։ Ծալել խմորն այնքան, մինչև դառնա գնդի չափ։
Գնդել և տեղափոխել կավե ամանի մեջ։ Ծածկել սրբիչով և թողնել խմորը հանգստանա 45 րոպե սենյակային ջերմաստիճանում։
Ջեռոցը տաքացնել 225°, ձևամանը նույնպես տաքացնել։ Խմորագունդը տեղափոխել յուղաթղթի վրա, դնել ձևամանի մեջ, երեսը ալյուր քսել, ձևավորել ըստ ճաշակի, թխել ջեռոցում 30 րոպե կափարիչով ծածկած, ապա հանել կափարիչը, թխել առանց կափարիչի ևս 20 րոպե։