Բաժիններ՝

«Փյունիկ»-«Բուդյո-Գլիմտ» խաղի տոմսերը բոլոր երկրպագուների համար կլինեն անվճար

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ»-«Բուդյո-Գլիմտ» խաղի տոմսերը բոլոր երկրպագուների համար կլինեն անվճար։ Այս մասին հայտարարություն է տարածել «Փյունիկ» ակումբը։

«Հաշվի առնելով «Փյունիկ»-«Բուդյո-Գլիմտ» խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև տոմսերի վաճառքի հետ առաջացված արհեստական խոչընդոտները, մեր ակումբը առաջին տեղում դնելով երկրպագուների շահերը՝ որոշում է կայացրել Վ․ Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ մուտքը այս խաղի համար բոլոր երկրպագուների համար դարձնել անվճար։

Ներողություն ենք խնդրում բոլորից առաջացած անհարմարությունների համար ու հավաստիացնում, որ արդեն գնված տոմսերը կփոխհատուցվեն 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Հարցերի կամ խնդիրների դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Ֆուտբոլը առաջին հերթին երկրպագուների համար է»,-ասված է հայտարարության մեջ։

«Փյունիկ»-«Բուդյո-Գլիմտ» պատասխան խաղը կկայանա օգոստոսի 17-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։ Առաջին խաղում «Փյունիկ»-ը մրցակցին պարտվել է 3-0 հաշվով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս