Միջոցներ ձեռնարկեք ցեղասպանությունը դադարեցնելու համար․Մարուքյանն անդրադարձել է ԼՂ-ում սովամահության դեպքին և դիմել միջազգային հանրությանը
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում գրանցված սովամահության դեպքին:
Մարուքյանը գրառում է կատարել X սոցցանցի իր միկրոբլոգում՝ դիմելով ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներին, ԱՄՆ պետքարտուղարին, Եվրոպական խորհրդի նախագահին, ԵՄ դիվանագիտության ղեկավարին և այլ անձանց։
«Մենք արդեն 8 ամիս է՝ ամեն օր զգուշացնում էինք այդ մասին։ Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար»,- գրել է նա։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը օգոստոսի 15-ին տեղեկացրել է, որ Ստեփանակերտում 40-ամյա տղամարդ է սովից մահացել: