ՀՀ իշխանությունն օկուպացրած հանցախումբն իր պարագլխով քարոզում է խաղաղություն, որն իրենք չեն էլ կարող երաշխավորել. Կրպեյան
Բոլոր նրանք, ովքեր Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, մի կողմից՝ սպասարկուն են դառնում թուրք-ադրբեջանական շահերի, մյուս կողմից՝ հայ ժողովրդին տանում են հերթական ցեղասպանության ճանապարհով, քանզի ակնհայտ է՝ թշնամին, որն անընդհատ զինում է իր բանակն ու չի թաքցնում իր ռազմատենչ նպատակները, խաղաղություն չի ուզում, ուստի այս պարագայում ՀՀ իշխանության քարոզածը դառնում է կեղծ խաղաղապաշտություն։
ԵՄ գրասենյակի դիմաց «SOS Artsakh» 24-ժամյա նստացույցի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
«198 օր է՝ մեր հայրենակիցները գտնվում են ահաբեկչական շրջափակման մեջ, 120 հազար հայի սպառնում է ցեղասպանություն, իսկ ՀՀ իշխանությունը օկուպացրած հանցախումբն իր պարագլխով քարոզում է խաղաղություն, որն իրենք չեն էլ կարող երաշխավորել»,- ասաց Ասպրամ Կրպեյանը՝ ընգծելով, թե կեղծ խաղաղության մասին խոսելու փոխարեն՝ իրենք առաջարկում են իրական խաղաղություն՝ հիմնված հայ մարդու արժանապատվության, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։