Երասխում կառուցվում է խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան. Վահան Քերոբյան
![](https://168.am/wp-content/uploads/2023/06/Qerobyan-Erasx.jpg)
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Երասխում կառուցվում է 70մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։ Զրոյից։
Արտադրամասը 30մ բարձրությամբ ու 16,500քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180,000տոննա արտադրանք։ Արդեն աշխատում են 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000»։