41-ամյա Արտյոմ Է.-ն հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 9-ին Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 41-ամյա Արտյոմ Է.-ին, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: