Վլադիմիր Պուտինը դեռ չի պլանավորում զրուցել Գերմանիայի կանցլերի հետ
: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի պլանավորում հեռախոսազրույց ունենալ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովն՝ անդրադառնալով Շոլցի՝ ավելի վաղ արված հայտարարությանը:
«Ոչ, դեռ ոչ»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ ծրագրում է մոտ ապագայում խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես նախատեսում եմ դա նորից անել (շփվել-խմբ.) մոտ ապագայում»,-ասել էր Շոլցը: