Բաժիններ՝

Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի առաջնությունում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստն է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է:

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության վերջին` 30-րդ տուրում, Սպերցյանի «Կրասնոդար»-ը մրցեց «Ախմատ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի`2:2 հաշվով: Հայ կիսապաշտպանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ և ընթացիկ մրցաշրջանում արդյունավետ փոխանցումների քանակը հասցրեց 12-ի:

Արդեն ավարտված առաջնությունում «Կրասնոդար»-ը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930