Ադրբեջանի ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ հատուկ ծառայությունների օգտին աշխատած 2 մարդու. նշվում է, որ նա համագործակցել է ԵՊՀ ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի հետ. Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանի ԱԱԾ–ն գործողություններ է անցկացրել, որոնց շրջանակներում, իրենց բնութագրմամբ, ձերբակալվել են մարդիկ, որոնք աշխատել են Հայաստանի հատուկ ծառայությունների օգտին:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 1980 թ. ծնված Ահմեդով Ռաշադ Ահմեդ օղլին: Նա կասկածվում է պետական դավաճանություն կատարելու և Ադրբեջանի տարածքում ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ ծրագրելու մեջ: Մյուս ձերբակալվածը դա Ռովշան Ամիրովն է»:

Տարածված տեսանյութում նշվում է, թե իբրև ՀՀ հատուկ ծառայությունները Ահմեդովին և այլ մարդկանց կարգադրել են ադրբեջաներենով տեսանյութեր պատրաստել ու տարածել, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Նաև նշվում է, որ նա համագործակցել է ԵՊՀ ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի հետ:

Ուշագրավ է, որ ամենաշատը ՀՀ–ի դեմ պատերազմի նախապատրաստման մասին Ադրբեջանում խոսում է Իլհամ Ալիևը: Եթե Ադրբեջանի ԱԱԾ–ն պահի ձերբակալման այս տրամաբանությունը և պատժնի նրանց, ովքեր խոսում են պատերազմի նախապատրաստումից, ապա կպարզի Ադրբեջանի ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը ՀՀ հատուկ ծառայությունների օգտին է աշխատում»:

Տեսանյութեր

Լրահոս