«Ինտեր»-ն արտագնա խաղում հաղթեց «Ռոմա»-ին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Ռոմա»-ին:
Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել 33-րդ րոպեին: Աչքի ընկավ Դիմարկոն: «Ռոմա»-ին չհաջողվեց հետ բերել կորցրածը և թիմերն ընդմիջման գնացին «Ինտեր»-ի նվազագույն առավելությամբ:
Միլանյան ակումբին հաջողվեց հաշվի տարբերությունը կրկնապատկել երկրորդ կեսի վերջնամասում․ 74-րդ րոպեին գոլը խփեց Լուկակուն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, նա 71-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ:
Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է:
Ա սերիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ չեմպիոնի կոչումը ապահովել է «Նապոլի»-ն։