Ստեփանակերտում դիմանան, որ Երևանում փոխենք. սա է միակ շանսը հայ ժողովրդի համար. Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի մի բերելով «Վաշինգտոնյան գերության» և Նիկոլի «Պրահյան գարնան» զեղումները՝ կարող ենք եզրակացնել.
1. Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու հարցը Վաշինգտոնում լուծվել է (ամիսներ առաջ այդ դավաճանական նախատրամադրության մասին փաստաթուղթ էի հրապարակել):
2. «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք» տխմարության հեղինակները առերեսվել են Ադրբեջանի կանխատեսելի առավելապաշտական դիրքորոշմանը ( Նիկոլը գրեթե ուղիղ տեքստով սա ասաց Պրահայում)։
3. Գեոպոլիտիկ առեւտուրը «Արցախն Հայաստանի դիմաց» սկզբունքով անուժ տգետների հերթական ֆիասկոն է։
4. Ոչ Արեւմուտքը, ոչ Ռուսաստանը չեն պատրաստվում ավելի չոր արձագանքել Ադրբեջանի սադրիչ եւ լկտի պահվածքին (իրենց համար իմաստ էլ չկա, քանզի Նիկոլը դեռ ՀՀ վարչապետ է, դրանից բխող բոլոր հոգեբանական եւ քաղաքական հետեւանքներով)։
5. Մեր հնարավոր փրկությունը ոչ Վաշինգտոնում է, ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում։ Ստեփանակերտում դիմանան, որ Երևանում փոխենք. սա է միակ շանսը հայ ժողովրդի համար»։