«Պարզվում է՝ 5 տարով տրված ՇՄԶ հավաստագրերը գործելու են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը». Անուշ Պողոսյան
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի բժիշկներ
Ձեզ ԽԱԲԵԼ են
Պարզվում է 5 տարով տրված ՇՄԶ հավաստագրերը, որը ստանալու համար բժիշկները ծախսել են ժամանակ եվ նյարդեր գործելու են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը` անկախ դրանց մեջ նախատեսված ժամկետից:
Հ.Գ. «Բնակչության բժշկական օգնության եվ սպասարկման մասին» օրենքի ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՈՒ ԱՆՀԵԹԵԹ փոփոխոությունների մասին կխոսեմ հաջորդիվ………….»։