Մինչ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը մեր տոնացույցում հիմար տոներ չկային, կային Մայիսյան տոները. Էդգար Ղազարյան

«Ես չեմ կարծում, թե մեր հասարակության մեջ կա քաղաքացի, որի մոտ այսօր տոնական տրամադրություն լինի,- «Սպանված քաղաքացու օրը» խորագրով հիշատակ-հավաքի ժամանակ 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանությունների կողմից տոն հռչակված «Քաղաքացու օրվա»-ն՝ նշեց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ հիշեցնելով,- Մինչև ադրբեջանաթուրքական հեղափոխությունը, մեր տոնացույցում գոյություն չուներ այսպիսի հիմարություն, սակայն, փոխարենը՝ կային իրական տոներ. կար մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման օրը, մայիսի 9-ը, հուլիսի 5-ը, սեպտեմբերի 21-ը: Պետությունն իր քաղաքացիների հետ իրապես տոն էր նշում հաղթանակի ու միասնության խորհրդով:

Իսկ հիմա մենք ընդամենը հիշատակում ենք այն քաղաքացիներին, որոնք զոհ են գնացել այս հանցավոր իշխանությունների գործողությունների հետևանքով»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս