Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Տեղի բնակիչների համար. Թաթոյան հիմնադրամ
Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար: Բացի խաթարված անվտանգությունից, մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները:
Տեղ համայնքում հանդիպումներ ենք ունեցել բնակիչների հետ, արձանագրել ենք բողոքները և նրանց իրավունքների խախտումները։
Թաթոյան հիմնադրամ