Բաժիններ՝

Թե տակտիկապես, թե հոգեբանորեն հավաքականը պատրաստ է Եվրոպայի առաջնությանը. Բաբալարյան

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն առանց վնասվածքների է մոտենում Եվրոպայի առաջնությանը:

«Ընտրանու կազմը որոշելիս՝ հաշվի ենք առել Հայաստանի առաջնության և միջազգային մրցաշարերի արդյունքները: Թիմը գտնվում է նորմալ վիճակում, և կարևոր է, որ վնասվածքներ չունենք»,-լագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Վերջինս չցանկացավ խոսել առաջնությունից սպասելիքների մասին` ընդգծելով, որ ամեն ինչ կախված է մարզիկների տրամադրվածությունից և մրցավարների կատարած աշխատանքից:

«Թե տակտիկապես, թե հոգեբանորեն հավաքականը պատրաստ է Եվրոպայի առաջնությանը»,-շեշտեց նա:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն` 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյանը, 60 կգ՝ Գևորգ Ղարիբյանը, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, 67 կգ՝ Սլավիկ Գալստյանը, 72 կգ՝ Շանթ Խաչատրյանը, 77 կգ՝ Մալխաս Ամոյանը, 82 կգ՝ Սամվել Գրիգորյանը, 87 կգ՝ Վիգեն Նազարյանը, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյանը և գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը:

Հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմեկնի ապրիլի 19-ին: Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն այս տարի կկայանա Զագրեբում` ապրիլի 17-23-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս