Բաժիններ՝

Արգենտինայում դենգե տենդից ռեկորդային մահվան դեպքեր են գրանցվել

Արգենտինայում տարեսկզբից ի վեր 32 մարդ է մահացել դենգե տենդից, ինչն ամենաբարձր ցուցանիշն է դարձել երկրում հիվանդության բռնկման ողջ ժամանակաշրջանում:

Ըստ լրատվամիջոցի՝ հիվանդության բռնկումից ամենից շատ տուժել են Սալտա և Տուկուման նահանգները, որտեղ տենդից մահացել է համապատասխանաբար 10 և 8 մարդ:

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ ապրիլի 7-ի դրությամբ դենգեով ախտահարվածների թիվը գերազանցել է 28 հազարը։

Մինչև այս տարի Արգենտինայի պատմության մեջ ամենալուրջը համարվել է 2020 թ.-ի բռնկումը, երբ այս հիվանդությունից մահացավ 26 մարդ, իսկ վարակվածների թիվը կազմում էր գրեթե 60 հազար:

Դենգեն վիրուսային ինֆեկցիա է, որը գերակշռում է արևադարձային և մերձարևադարձային շրջաններում: Դրա ախտանշաններն են բարձր ջերմությունը, սրտխառնոցը, ցանը, գլխացավը և մեջքի ցավը։ Տենդի հեմոռագիկ տարբերակն ուղեկցվում է ուժեղ ներքին արյունահոսությամբ, որն առաջանում է արյան անոթների կոլապսից։ Վիրուսը փոխանցում են Aedes aegypti տեսակի մոծակները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս