Բաժիններ՝

Նարեկը հայրենասիրական ճառեր չէր ասում երբեք. իրենը գործն էր, ու ոչ մի անգամ չէր էլ պարծենում իր արածներով. Տեղում զոհված Նարեկ Սարգսյանը Սևան քաղաքից էր․ «Փաստինֆո»

Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանցիների երեկվա սադրանքի հետևանքով զոհված Նարեկ Սարգսյանը Սևան քաղաքից էր, 29 տարեկան։

Համաքաղաքացի Արմինե Ղուկասյանը Նարեկին կարճ այսպես է բնութագրում. «Հայրենիքի նվիրյալ էր, ով իր արած գործերի մասին երբեք չէր խոսում, չէր մեծամտանում…»։

Նարեկը հայրենի քաղաքի պայծառ երիտասարդներից էր. դեռևս դպրոցական տարիներից աչքի է ընկել լրջությամբ, հավասարակշռվածությամբ ու խելացիությամբ։

Նարեկի մտերիմներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, «Փաստինֆո» -ի հետ զրույցում շեշտում է՝Նարեկն իր տարիքի համեմատ չափազանց հասուն ու հավասարաշռված էր։

«Չեմ հիշում, որ ինքը երբևէ կոնֆլիկտային իրավիճակ ստեղծեր կամ մեկի հետ վիճեր։ բարության տիպար էր, ում ինչով կարողանար՝ կօգներ։ Նարեկի բերանից հայրենասիրության մասին ճոռոմաբանություն երբեք չէիր լսի։ Իրենը գործն էր, կոնկրետ գործ էր անում ու ոչ մի անգամ չէր բարձրաձայնում, խոսում իր արածների մասին։ Այսինքն՝ ինքը գործի մարդ էր»,-նկատում է մեր զրուցակիցը։

Նարեկը երկու եղբայր ուներ, ամուսնացած չէր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս