Թուրքիայում գործազրկությունն աճում է

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հրապարակել է հետազոտություն, որն առընչվում է երկրում աճող գործազրկությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ Թուրքիայում գործազրկության մակարդակը փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, աճել է 0․2%-ով՝ ընդհանուր առմամբ կազմելով 10%:

15 և բարձր տարիքային խմբի քաղաքացիներից մեջ գործազուրկների թիվը 2023թ-ի փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, աճել է 65 հազարով՝ ընդհանուր առմամբ կազմելով 3մլն 514 հազար։

Թուրքիայում գործազուրկ են տղամարդկանց 8․7, իսկ կանանց 12․6%-ը։ Իսկ զբաղված են տղամարդկանց 65, իսկ կանանց՝ 31․8%-ը:

Զբաղվածություն ունեցող մարդանց թիվը 2023թ-ի փետրվարին, նախորդ ամսվա համեմատ նվազել է 361 հազարով և ընդհանուր առմամբ կազմել 31մլն 460․000։ Զբաղվածության մակարդակը տոկոսային հարաբերակցությամբ նվազել է 0․6%-ով, որի արդյունքում այն կազմել է 48․2%:

Տեսանյութեր

Լրահոս