Բաժիններ՝

Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել «Քոլամբուս Քրյու»-ի կազմում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել ամերիկյան «Քոլամբուս Քրյու»-ի կազմում:

MLS-ի կանոնավոր առաջնության 7-րդ տուրում «Քոլամբուս Քրյու»-ն ընդունել է «Դի Սի Յունայթեդ»-ին։ Հանդիպումն ավարտվել է «Քոլամբուս Քրյու»-ի հաղթանակով։ Սելարայանի թիմը երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։

Լուկաս Սելարայանը 39-րդ րոպեին դիպուկ է իրացրել մրցակցի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը:

Սելարայանը փոխարինվել է հանդիպման 85-րդ րոպեին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս