Իջևան և Վրաստանի Ռուսթավի քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Վրաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Վրաստանի Ռուսթավի քաղաք: Հայկական պատվիրակության կազմում էր նաև Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Ռուսթավիում նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Քվեմո Քարթլիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Գիորգի Դոխտուրիշվիլիի և Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Իջևան և Ռուսթավի քաղաքների միջև համագործակցության համար առկա հնարավորություններին։

Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Իջևան համայնքի և Վրաստանի Ռուսթավի քաղաքի միջև համագործակցության հուշագիր

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930