Ատեստավորումից հետո ոստիկանները կստանան հավելավճար՝ աշխատավարձի կրկնակի չափով

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ոստիկանությունում ծառայության մասին»  և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը։

Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացնելով նախագծերի փաթեթը՝ ասաց, որ օրենսդրական այս նախաձեռնությունը շատ կարևոր է, որով առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների ատեստավորման նոր համակարգ, որը թույլ կտա ստուգել տվյալ պաշտոնում անձի համապատասխանությունը, ըստ այդմ էլ հաշվարկել համապատասխան հավելավճար, որը կլինի աշխատավարձի կրկնակի չափով։

«Հավելավճարի հաշվարկի տրամաբանության մեջ մենք ըստ էության նպատակ ենք հետապնդում, որ ատեստավորման համար նախատեսված եռամյա ժամկետների շրջանակներում պետք է կարողանանք ստուգել տվյալ ծառայողների գիտելիքներն ու հմտությունները և ըստ այդմ էլ հասկանանք՝ գործ ունենք բանիմաց, բարեվարք կադրի հե՞տ, թե՞ ոչ։ Եթե մեր պատասխանը դրական է, անձը կարողանում է  հաջող ատեստավորումն անցնել ու ստանալ հավելավճար։ Եթե չի կարողանում, ապա առաջին փորձից հետո ունի առնվազն երկու հնարավորություն, որպեսզի կարողանա կրկին ատեստավորում անցնել և հավակնել ստանալ հավելավճար»,- շեշտեց Արփինե Սարգսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս