Կառավարության նիստի ընթացքում ՀՀ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախագիծ, որով ամփոփվում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նոր ձևաչափով կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտեր տրամադրելու մրցութային վերջին փուլը, և առաջարկվել է նախագծով հաստատել երկրորդ փուլի բոլոր մանրամասները, այդ թվում՝ վերջնականացված պայմանագրի նախագիծը։
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը։