Բաժիններ՝

Գերմանիայի ՊՆ-ն հայտարարել է, որ ռազմական բացերը հնարավոր չէ մինչև 2030-ը ամբողջությամբ հաղթահարել

Գերմանիայի զինված ուժերը չեն կարող ամբողջությամբ լրացնել առկա բացերը մինչև 2030 թվականը: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:

«Մենք բոլորս գիտենք, որ գոյություն ունեցող բացերը չեն կարող ամբողջությամբ ծածկվել մինչև 2030 թվականը: Դրա համար տարիներ կպահանջվեն»,- ասել է Պիստորիուսը` Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։

Փորձագետների գնահատմամբ՝ Բունդեսվերը (Գերմանիայի ԶՈՒ) հիմա ավելի վատ վիճակում է, քան մեկ տարի առաջ, քանի որ Ուկրաինային նվիրաբերված զենքերն ու զինամթերքը հիմնականում դեռ չեն փոխարինվել:

Պիստորիուսը հրաժարվել է Բունդեսվերի պաշարներից Ուկրաինա սպառազինության հետագա մատակարարումից՝ հայտարարված պարտավորությունից զատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս